Լաշա Սալուքվաձե. «Խվիչան մեզ համար արդեն լեգենդ է, նա խաղում է ինչպես Մարադոնան և Մեսսին»

Վրացի ֆուտբոլիստ Լաշա Սալուքվաձեն կիսվել է «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի մասին իր կարծիքով։

«Խվիչան մեզ համար արդեն լեգենդ է, նա խաղում է ինչպես Մարադոնան և Մեսսին։ Կվարացխելիան մարզիկ է և պրոֆեսիոնալ, ով երբեք կանգ չի առնի»,- Սալուքվաձեի խոսքերն է փոխանցում Metaratings-ն։

Խվիչան «Նապոլիի» հետ դարձել է Ա Սերիայի չեմպիոն, սա նեապոլիտանական ակումբի առաջին «սկուդետտոն» է 1990 թվականից ի վեր։

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Կվարացխելիան անցկացրել է 29 հանդիպում, որոնցում դարձել է 12 գոլի և տասը գոլային փոխանցման հեղինակ։