Էդի Հաու. «Մենք պետք է երիտասարդ գտնենք և զարգացնենք նրանց ֆուտբոլային ինտելեկտը»

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն արձագանքել է այն լուրերին, թե ակումբը ցանկանում է ձեռք բերել հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուին, Նեյմարին։

«Անուններից շատերը չափազանցված են: Պետք է խելացի լինել աշխատակազմի հավաքագրման հարցում: Մեզ տաղանդներ են պետք, ովքեր կպայքարեն համաշխարհային ասպարեզում։

Մենք պետք է երիտասարդ գտնենք և զարգացնենք նրանց ֆուտբոլային ինտելեկտը»,- Հաոուի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: