Ֆրենկ Լեմպարդ. «Ես ուզում էի վերադառնալ և օգնել թիմին»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է «թոշակառուների» գլխավոր մարզչի պաշտոնում աշխատելու մասին։

«Ես ամբողջ սրտով փորձում եմ օգնել թիմին՝ գիտակցելով, որ սա կարճաժամկետ աշխատանք է։

Ես ուզում էի վերադառնալ և օգնել թիմին։ Բայց սա շատ բարդ խնդիր է։ Ասել է թե՝ չեմ ափսոսում։ Ես շատ երջանիկ եմ այստեղ»,- ասել է մարզիչը:

Լեմպարդի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։

33 հանդիպումներից հետո Լեմպարդի սաները Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղում են։