Ջեկ Գրիլիշ. «Ես ինձ կարևոր եմ զգում թիմի համար, Գվարդիոլան հավատում է ինձ»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեկ Գրիլիշը խոսել է թիմի կազմում իր ելույթների մասին.

«Ես ինձ կարևոր եմ զգում թիմի համար: Գվարդիոլան հավատում է ինձ. Վերջին հանդիպումն ինձ համար լավագույնը չէր, բայց գլխավոր մարզիչն աջակցեց ինձ։

Այսպիսով, ես ուրախ գնացի տուն: Սա այն է, ինչ ես երազում էի: Ուրախ եմ խաղալ «Մանչեսթեր Սիթիում» նման կարևոր պահին», – ասել է ֆուտբոլիստը:

Վինգերը միացել է ակումբին 2021 թվականի ամռանը։ Նրա աշխատանքային պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026/2027 մրցաշրջանի ավարտը։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: