Ալան Շիրերը խոսել է Էրլինգ Հոլանդի ռմբարկուական ռեկորդի մասին

«Նյուքասլի» լեգենդար հարձակվող Ալան Շիրերը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ռմբարկուական ռեկորդի մասին:

«Չէի էլ մտածում, որ նա կգերազանցի իմ ռեկորդը։ Անցել է 28 տարի։ Այժմ նա լավագույնն է»,- գրել է Շիրերը իր սոցիալական ցանցերում։

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ խաղարկությունում Հոլանդը 31 խաղում դարձել է 35 գոլի հեղինակ։

Նախորդ ռեկորդը պատկանում էր Ալան Շիրերին և Էնդի Քոուլին՝ խփած 34-ական գոլով։

Էրլինգը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել անցած ամառ 60 միլիոն եվրոյի դիմաց։

Նրա պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: