Յուրգեն Կլոպ. «Չգիտենք, թե որտեղ կլինենք մրցաշրջանի վերջում, բայց ցանկանում ենք հաղթել մնացած խաղերում»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ թիմի դրական արդյունքները մրցաշրջանի վերջում կօգնեն ֆուտբոլիստներին հաջորդ մրցաշրջանում։

Մերսիսայդցիները հաղթել են իրենց վերջին հինգ հանդիպումներում անընդմեջ և այժմ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում հինգերորդ տեղում են:

«Լիվերպուլին» մնացել է անցկացնել ընդամենը չորս խաղ մինչև մրցաշարի ավարտը։ «Այն, ինչ մենք հիմա անում ենք , կօգնի մեզ հաջորդ մրցաշրջանում:

Ոչ ոք չգիտի, թե որտեղ կլինենք մրցաշրջանի վերջում, բայց ցանկանում ենք հաղթել մնացած խաղերում»,- Կլոպի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։