Հայտնի է, թե երբ կերկարաձգվի Ռաֆայել Լեաուի պայմանագիրը

Պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի պայմանագիրը «Միլանի» հետ մոտ ապագայում կարող է երկարաձգվել, հայտնում է pianetamilan.it-ը:

Աղբյուրի համաձայն՝ թիմի ղեկավարությունը կարող է երկարաձգել պայմանագիրը մինչև «Ինտերի» հետ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ խաղը, որը կկայանա մայիսի 9-ին։

23-ամյա պորտուգալացին «Միլանում» հանդես է գալիս 2019 թվականից։

Այս մրցաշրջանում նա իտալական թիմի կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։