Մաուրիսիո Պոչետինոն ցանկանում է «Չելսիում» տեսնել արգենտինացի ռմբարկուին

«Չելսին» ցանկանում է մրցաշրջանի ավարտից հետո ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին, հայտնում է Football Insider-ը:

Աղբյուրի համաձայն՝ Մաուրիսիո Պոչետինոն կգլխավորի «Չելսին» և արդեն ղեկավարության հետ քննարկել է արգենտինացու հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։

«Ինտերը» ֆինանսական պատճառներով պատրաստ է բաժանվել Մարտինեսից մոտ 70 միլիոն ֆունտի դիմաց (79,8 միլիոն եվրո):

Այս մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Արգենտինացու պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: