«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կիսվել է Ա Սերիայի 34-րդ տուրի՝ «Լացիոյի» դեմ խաղից ունեցած սպասելիքներով։
«Լիգայի մեր վերջին վեց հանդիպումներում թիմն ընդհանուր առմամբ վերահսկում էր խաղը և ավելի շատ, քան նախկինում, բայց մեզ հաջողվեց տանել միայն երկու հաղթանակ:։
Մենք ավելիին էինք արժանի, բայց ինչ-որ բան պակասում էր։ Հուսով եմ, որ «Լացիոյի» հետ խաղում թիմը կրկին կվերահսկի հանդիպման ընթացքը, բայց միաժամանակ ավելի դիպուկ ու արդյունավետ կլինի գոլային պահերն իրացնելիս» ասել է մարզիչը:
«Միլանը» 58 միավորով Ա Սերիայի 6-րդ տեղում է։ «Լացիոն» 64 միավորով 2-րդ տեղում է:
«Միլան» – «Լացիո» հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 6-ին։ Հանդիպման սկիզբը Երևանի ժամանակով 17.00-ին է։