Ռուբեն Լոֆտուս-Չիկը կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը շարունակում է մնալ «Միլանի» տրանսֆերային թիրախը, հայտնում է  ինսայդեր Ռուդի Գալետին:

Աղբյուրի համաձայն՝ «ռոսոներիները» պատրաստվում են «թոշակառուներին» առաջարկ անել ֆուտբոլիստի տրանսֆերի համար։

Իր հերթին անգլիական ակումբը դեմ չէ հաջորդ ամառ բաժանվել ֆուտբոլիստից։ Պոտենցիալ գործարքի արժեքը գնահատվում է 25 մլն եվրո։

Անգլիական Պրեմիեր Լիգայի ընթացիկ խաղարկությունում կիսապաշտպանը 20 խաղի է մասնակցել։

Ֆուտբոլիստի և «Չելսիի» միջև գործող աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը: