«Թոթենհեմը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկ Կեսյեի ծառայություններով:
«Խցանների» ղեկավարները դիմել են «կապտանռնագույններին», որպեսզի հետաքրքրվի գալիք տրանսֆերային պատուհանի ժամանակ կոտդիվուարցու տրանսֆերի հավանականության մասին, հայտնում է Sport-ը:
Աղբյուրը նշում է, որ «Բարսելոնան» պատրաստ կլինի բաժանվել կիսապաշտպանից 25 միլիոն եվրոյի դիմաց։
Իսպանական ակումբի դիրքորոշումը այս հարցի կապակցությամբ դեռևս հայտնի չէ: