Չորս ֆուտբոլիստ կլքի «Լիվերպուլը»

«Լիվերպուլը» պատրաստվում է թիմի  վերակառուցմանը. Ինչպես հայտնում է Football Insider-ը, Ռոբերտո Ֆիրմինոն, Նաբի Կեյտան, Ջեյմս Միլները և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը այս մրցաշրջանի ավարտից հետո կլքեն մերսիսայդյան ակումբը որպես ազատ գործակալներ։

Նշվում է, որ «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը տրանսֆերային ամառվա վերջում ցանկանում է թարմացնել իր թիմի կիսապաշտպանությունը։

«Լիվերպուլն» այժմ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է։