«Ռեալի» նախկին կիսապաշտպան Իսկոն ընտրություն կկատարի երկու ակումբների միջև

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Իսկոն, ով «Սևիլիայից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակ ունի, կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի։

31-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է իսպանական «Կադիսը»։ Մեքսիկական «Կրուզ Ասուլը» նույնպես պատրաստ է համագործակցություն առաջարկել Իսկոյին:

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն անցկացրել է 12 խաղ, որոնցում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ: