Կատալոնական «Բարսելոնան» չի ցանկանում վաճառել թիմի կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենին, հայտնում է Sport-ը։
Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Ասթոն Վիլան»։ «Բարսելոնայի» ղեկավարությունը հստակ որոշում է կայացրել ֆուտբոլիստի ապագայի հետ կապված։
Նշենք, որ ֆուտբոլիստը «Բարսելոնան» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով՝ Լոնդոնի «Չելսիից»։