«Պարի Սեն Ժերմենը» հետաքրքրված է «Միլանի» պաշտպան Ֆիկայո Տոմորիի ծառայություններով, հայտնում է L’Equipe-ը:
Ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է նաև Լուկա Էրնանդեսի («Բավարիա»), Այմերիկ Լապորտի («Մանչեսթեր Սիթի»), Էվան Ն’Դիկայի («Այնտրախտ Ֆրանկֆուրտ») և Ակսել Դիսասիի («Մոնակո») ծառայություններով:
Տոմորին «Չելսիի» սան է։ Նա «Միլան» է տեղափոխվել 2021 թվականին։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Portal Transfermarkt-ը պաշտպանի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։ 25-ամյա անգլիացու պայմանագիրը միլանյան ակումբի հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։