«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները կարիերան կշարունակի «Բրայթոնում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն պայմանավորվել են պայմանագիր կնքել որը նախատեսված կլինի մինչև 2024 թվականի հունիսը։
Անգլիացի կիսապաշտպանը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականից։
Նա նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում», «Նյուքասլում», «Աստոն Վիլլայում» և «Լիդսում»:
Ընթացիկ մրցաշրջանում Միլները բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ կատարելով 2 գոլային փոխանցում: