«Նյուքասլի» առանցքային ֆուտբոլիստը պատրաստ կլինի Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղում

«Նյուքասլի» ֆրանսիացի հարձակվող Ալան Սեն-Մաքսիմինը պատրաստ կլինի օգնել «կաչաղակներին» Լոնդոնի «Արսենալի» դեմ առաջիկա խաղում։

Հարձակվողը գրեթե ապաքինվել է վնասվածքից ու սկսել է մարզվել, հաղորդում է Chroniclelive-ը։

Ապրիլի կեսերին անգլիացի լրագրողներից մեկը հայտնել էր, որ Սեն-Մաքսիմինը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Սակայն ֆրանսիացու վերականգնումը, ինչպես պարզվեց, սպասվածից արագ է ընթացել։

Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի 3-րդ տեղում ընթացող «Նյուքասլը» վաղը սեփական հարկի տակ կընդունի երկրորդ տեղում ընթացող՝ «Արսենալին»: