«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստ է լուրջ կրճատումներ կատարել «Բարսելոնայում» կրկին խաղալու համար, հայտնում է RMC Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա արգենտինացին կարող է համաձայնվել աշխատավարձի եռակի կրճատմանը։ Այսպիսով, նա տարեկան կստանա մոտ 10 մլն եվրո։
Այս մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ: