«Բավարիան» որոշում է կայացրել Վիկտոր Օսիմհենի տրանսֆերի հետ կապված

«Բավարիան» չի մրցի «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի համար, հայտնում է Bild-ը:

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը չի ցանկանում 100-150 մլն եվրո վճարել 24-ամյա նիգերիացու համար, քանի որ վստահ չեն, որ նա երաշխավորված է բարձր ցուցանիշներով։

Մյունխենյան թիմը կենտրոնանալու է այլ թեկնածուների վրա, որոնցից գլխավորը «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին է:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 100 միլիոն եվրո: