Եվրոպական գրանդը ցանկանում է գնել Ֆիլ Ֆոդենին

«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ֆիլ Ֆոդենը կարող է հայտնվել ՊՍԺում:

Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը տպավորված է ֆուտբոլիստի ցուցադրած խաղով և հույս ունի ամռանը գնել հարձակվողի տրանսֆերային իրավունքները:

Նշվում է, որ գործարքը քիչ հավանական է, քանի որ «Մանչեսթեր Սիթին» չի ցանկանում վաճառել անգլիացուն:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 110 միլիոն եվրո: