Ուգո Լյորիսի առողջական վիճակի մասին նոր տեղեկություն կա

«Թոթենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսն այս մրցաշրջանում այլեւս չի կարողանա խաղադաշտ դուրս գալ։

Հիշեցնենք, որ 36-ամյա դարպասապահը մկանային վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի «Նյուքասլի» դեմ հանդիպումը, որում «Թոթենհեմը» ջախջախիչ պարտություն է կրել 1։6 հաշվով։

Այս մրցաշրջանում Լյորիսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ բաց թողնելով 45 գոլ և 9 անգամ անառիկ պահել դարպասը:

34 տուրից հետո «ԹոԹենհեմը» վաստակած 54 միավորով 7-րդն է Պրեմիեր լիգայում։