Դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենը, կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։ Նախկինում նա հանդես է եկել Լոնդոնի «Չելսիում»:
Ըստ Fichajes-ի լրագրողների, «Բարսելոնայի» ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Մանկունիացիները պատրաստ են 70 միլիոն եվրո հատկացնել Կրիստենսենի տրանսֆերի համար։
27-ամյա պաշտպանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը։ Նրա աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ հաշվարկված է մինչև 2026 թվականը։