Յուլիան Նագելսմանը շարունակում է բանակցել անգլիական ակումբի հետ

Յուլիան Նագելսմանը շարունակում է բանակցել «Թոթենհեմի» հետ։ Հիշեցնենք, որ մարտին մարզիչը լքել էր «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնը։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ օրեր առաջ «խթանների» ղեկավարության և գերմանացի մասնագետի միջև տեղի է ունեցել բանակցությունների հերթական փուլը։

Նշվում է, որ 35-ամյա Նագելսմանը հետաքրքրված է «Թոտթենհեմի» նախագծով, սակայն ցանկանում է լրացուցիչ երաշխիքներ ստանալ ակումբից, ուստի դեռ պատրաստ չէ վերջնական պատասխան տալ։