«Բարսելոնան» Մատեու Ալեմանիին փոխարինելու նոր թեկնածու ունի

«Բարսելոնան» դիտարկում է տարբեր թեկնածուներ՝ փոխարինելու ակումբի մարզական տնօրեն Մատեու Ալեմանիին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիների շորթ-լիստում է թիմի նախկին կիսապաշտպան Դեկոն, ով այժմ աշխատում է որպես սպորտային գործակալ։

Բայց կան այլ տարբերակներ, որոնք նույնպես դիտարկվում են ակումբի տնօրենների խորհրդի կողմից:

Ըստ As-ի՝ նրանցից մեկը Վիտոր Բախան է, ով այժմ զբաղեցնում է «Պորտուի» փոխնախագահի պաշտոնը։

Մասնագետը, ով ունի սպորտային կառավարման մագիստրոսի կոչում, Պորտուգալիայում մեծ հեղինակություն է ձեռք բերել «Պորտուում» իր աշխատանքի շնորհիվ:

Հիշեցնենք, որ Ալեմանին այս ամառ կթողնի կատալոնացիների մարզական տնօրենի պաշտոնը և աշխատանքի կանցնի «Աստոն Վիլլայում»: