Ժուաո Ֆելիշի ապագայի վերաբերյալ նոր որոշում է կայացվել

«Չելսին» ցանկանում է երկարաձգել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժուաո Ֆելիշի վարձակալության ժամկետը, ևս մեկ մրցաշրջանով հայտնում է Marca-ն:

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները պատրաստ չեն 23-ամյա պորտուգալացու համար վճարել 100 միլիոն եվրո, որը պահանջում է «Ատլետիկոն»։

«Չելսին» Ֆելիշին վարձավճարով ձեռք է բերել այս տարվա հունվարին: «Ազնվականների» կազմում նա անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Portal Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո