Մատյո Դեբյուշին ասել է, թե երբ կավարտի կարիերան

Լոնդոնի «Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Մատյո Դեբյուշին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կավարտի կարիերան։

Այս մասին La Voix du Nord-ի ֆրանսիական խմբագրությանը հայտնել է անձամբ՝ ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Դեբյուշին ներկայումս 37 տարեկան է։ Նա «Լիլի» սան է, խաղացել է նաև այնպիսի թիմերում, ինչպիսիք են անգլիական «Նյուքասլը» և «Արսենալը», ֆրանսիական «Բորդոն» և «Սենտ Էթյենը»: Դեբյուշին ներկայումս հանդես է գալիս ֆրանսիական Լիգա 2-ում՝ «Վալենսիենի» կազմում: