Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կրկին վերադառնալ Պրեմիեր Լիգա

Անգլիական «Նյուքասլը» ցանկանում է ձեռք բերել «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հայտնում է բրիտանական Goal.com-ը։

Աղբյուրիը նշում է, որ անգլիական ակումբի ղեկավարությունը ծրագրում են այս ամառ աստղային ֆուտբոլիստ ձեռք բերել՝ հարձակման գիծը ուժեղացնելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆուտբոլիստը իր հերթին ցանկանում է լքել «Ալ-Նասրը»։

Ռոնալդուի տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։