Հայտնի է, Մադրիդի «Ռեալը» գլխավորելու հիմնական թեկնածուի անունը

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կարող է գլխավորել «Ռեալը», հայտնում է AS-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալի» ղեկավարությունը տպավորված է նրա կատարած աշխատանքից, և մեծ հույսեր է կապում նրա հետ մոտ ապագայում:

Նշենք, որ «Ռեալի» գլխավոր մարզիչը Կառլո Անչելոտտին է, ում պայմանագիրը թիմի հետ ավարտվում է 2024 թվականին: