Մանուել Նոյեր. «Ես արդեն կարող եմ հեծանիվ վարել»

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է իր վնասվածքի մասին:

«Ես լավ եմ: Ուրախ եմ, որ կարող եմ ամեն օր գալ ուսումնական կենտրոն և այնտեղ մարզումներ անցկացնել։ Վերականգնումը շատ լավ է ընթանում, մենք գոհ ենք։

Մենք բոլորս լավատես ենք։ Դարպասապահների պարապմունքները, որոնք ես ներկայումս կատարում եմ փակ տարածքում, լավ են ընթանում: Ես արդեն կարող եմ հեծանիվ վարել առանց որևէ խնդիրների, ինչպես նաև կատարել ուժային վարժությունների մեծ մասը», – Նոյերի խոսքերը մեջբերում Bild-ը:

Նշենք, որ 36-ամյա գերմանացի դարպասապահը դեկտեմբերի 10-ին լեռնադահուկային հանգստավայրում հանգստանալիս կոտրել է ոտքը և բացակայելու է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։