Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը հետաքրքրություն է հայտնել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի թեկնածության նկատմամբ։
«Ես չեմ ասում, որ Անչելոտտին մեզանից առաջարկ ունի, բայց մենք ստուգում ենք, թե արդյոք նա ցանկանում է գալ: Մենք ունենք պլան Ա, և ես առաջին անգամ եմ անկեղծանում դրա մասին: Դա թաքցնելու իմաստ չկա, Անչելոտտին մեր սիրելին է»,- ասել է Ռոդրիգեսը beIN Sports-ին:
63-ամյա իտալացին Մադրիդի «Ռեալը» գլխավորում է 2021 թվականից։ Նրա պայմանագիրը «սերուցքայինների» հետ հաշվարկված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։