«Բարսելոնան» տրանսֆերային նպատակ ունի

«Բարսելոնան» ցանկանում է ուժեղացնել իր կիսապաշտպանությունը՝ պայմանագիր կնքելով «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատի հետ, հաղորդում է AS-ը:

Նշվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերը կախված չի լինի Սերխի Բուսկետսի ապագայից։ Կատալոնացիները շահագրգռված էին Ամրաբատի տեղափոխությամբ ձմռանը, սակայն այն չկայացավ։

Այժմ «Բարսելոնայի» ղեկավարությունը ծրագրում են ֆուտբոլիստ գնել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«Բարսելոնան» մտադիր է խելամիտ գնով տրանսֆեր իրականացնել՝ հաշվի առնելով այն փաստը, որ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ ավարտվում է 2024 թվականին։

Այս մրցաշրջանում մարոկկացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: