«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կարող է հեռանալ ակումբից առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Relevo-ն:
Խորխե Մենդեսը՝ Ֆատիի գործակալը, վաղուց էր պլանավորում իր ֆուտբոլիստի համար նոր ակումբ գտնել։
Աղբյուրի համաձայն՝ նման տարբերակ գտնվել է Անգլիայում։ «Վուլվերհեմփթոնը» պատրաստ է 30 միլիոն եվրոյի դիմաց փոխանակել կիսապաշտպան Ռուբեն Նևեշին՝ Անսու Ֆատիի հետ:
Պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված է նաև կատալոնական ակումբը:
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
26-ամյա Նևեշը Պրեմիեր Լիգայի 31 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։