«Չելսիի» նախկին դարպասապահ Պետր Չեխը մեկնաբանել է լոնդոնյան ակումբի վերջին արդյունքները։ Հիշեցնենք, որ Ֆրենկ Լեմպարդի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց ի վեր «Չելսին» բոլոր մրցաշարերում կրել է 6 անընդմեջ պարտություն՝ այդ հանդիպումներում խփելով ընդամենը երկու գնդակ։
«Շատ տխուր է տեսնել «Չելսիին» տասներկուերորդ տեղում: Այնուամենայնիվ, թիմում կան բազմաթիվ փորձառու ֆուտբոլիստներ, ովքեր դժվարին պահերի են հանդիպել իրենց կարիերայում: Հուսով եմ՝ Ֆրենկ Լեմպարդը կկարողանա լեզու գտնել նրանց հետ և լուծում գտնել ստեղծված իրավիճակում։ Երբեմն մեկ հաղթանակը բավական է թիմը ճիշտ ուղու վրա դնելու համար»,- Չեխի խոսքերն է մեջբերում Football Daily-ն։