Մեկնարկել է «Շիրակ» – «Ուրարտու» հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

Մայիսի 4-ից մեկնարկում է մայիսի 13-ին կայանալիք Fastex Հայաստանի գավաթի եզրափակիչ «Շիրակ» – «Ուրարտու» հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը https://tickets.ffa.am/ կայքում,  հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Տոմսերի վաճառքը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի մայիսի 11-ին:

Տոմսերի արժեքներն են՝

– Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 300 դրամ
– Արևելյան տրիբունա՝ 500 դրամ
– Արևմտյան տրիբունա՝ 1000 դրամ