«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է ակումբի նպատակների մասին հարցին։
«Ակումբը պետք է պայքարի խոշորագույն մրցաշարերում՝ Չեմպիոնների Լիգայում և Պրեմիեր Լիգայում հաղթելու համար։
Բայց ֆուտբոլում թիմ կառուցելու համար միջոցներ են պետք, քանի որ թիմի ֆուտբոլիստների խաղամակարդակը կանխորոշում է ակումբի հաջողությունը:
Բոլորը գիտեն, որ թիմ կառուցելու համար գումար է պահանջվում, իսկ բարձր մակարդակի ֆուտբոլիստները մեծ գումարներ են արժենում»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է The Guardian-ը: