«Միլանը» և «Նյուքասլը» ընդհանուր տրանսֆերային նպատակ ունեն

Պաշտպան Իվան Ֆրեզնեդան, ում իրավունքները պատկանում է իսպանական «Վալյադոլիդին», եվրոպական երկու ակումբների դիտակետում է։

Ինչպես հաղորդում են Fichajes-ի լրագրողները, «Միլանը» և «Նյուքասլը» ցանկանում են գնել 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը:

Ֆրեզնեդան ներկայիս ակումբում հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Նա կմնա «Վալյադոլիդում» մինչև 2025 թվականի կեսերը:

Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է տասը միլիոն եվրո։

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 19 հանդիպում, որոնցում երկու դեղին քարտ է ստացել։