Ֆլորենտինո Պերեսը դժգոհ է Մադրիդի «Ռեալի» ելույթներից

Իսպանացի լրագրող Խուան Իգնասիո Գարսիա Օչոան ասել է, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շատ դժգոհ է Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում թիմի արդյունքներից։

Վերջին խաղում «արքայական» ակումբը 0։2 հաշվով պարտվել է «Ռեալ Սոսյեդադին»։ և այժմ երրորդն է մրցաշարային աղյուսակում:

Հաջորդ հանդիպումը «սերուցքայինները» մայիսի 6-ին կանցկացնեն «Օսասունայի» հետ Իսպանիայի գավաթի եզրափակչում։