«Բավարիան» և Լոնդոնի «Արսենալը» կպայքարեն երիտասարդ տաղանդի տրանսֆերի համար

Պորտուգալացի կիսապաշտպան Ժուաո Պալինյան այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Լոնդոնի «Ֆուլհեմից»:

27-ամյա ֆուտբոլիստը կարիերայի երկու հետաքրքիր տարբերակ ունի.

Ինչպես հայտնում է Football Insider-ը, երկու թոփ-ակումբներ կբախվեն ֆուտբոլիստի համար մղվող տրանսֆերային պայքարում:

Խոսքը Լոնդոնի «Արսենալի» ու Մյունխենի «Բավարիայի» մասին է։

Պալինիի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։

Ժուաոն միացել է «Ֆուլհեմին» անցյալ ամառ Լիսաբոնի «Սպորտինգից»:

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ: