«Բավարիան» զրուցել է Հարի Քեյնի հոր հետ

«Բավարիան» բանակցություններ է վարել «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հոր հետ՝ քննարկելու հնարավոր տրանսֆերն այս ամառ, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բավարիայի» ղեկավարության մոտ ֆուտբոլիստի ներկայացուցչի հետ խոսելուց հետո տպավորություն է ստեղծվել, որ նա ավելի շատ հակված է մնալ Անգլիայում։

Հարձակվողն ակտիվորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդով»:

Նշենք, որ Քեյնի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի 32 խաղում արդեն խփել է 25 գոլ: