«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է կատալոնական թիմում իր ապագայի մասին։
«Մենք շատ լավ մրցաշրջան անցկացրինք: Մենք ուժեղ թիմ ենք, և շատ հանդիպումներում անառիկ պահեցինք սեփական դարպասը։ Ու թեև երբեմն մեզ համար դժվար էր հանդիպում հաղթանակի հասցնելը, մենք արժանի էինք դրան։
Իմ ապագան ինձ համար քիչ թե շատ պարզ է։ Հիմա մի քանի հանգստյան օր ունենք, և երբ վերադառնամ, որոշում կկայացնեմ։ Երբ վերադառնամ, կխոսեմ մարզչի հետ և նրան կտեղեկացնեմ իմ որոշման մասին»,- Բուսկետսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Բուսկետսը «Բարսելոնայի» սան է և ներկայիս ավագը։ Նա ակումբի կազմում է 2005 թվականից և այդ ժամանակվանից հասցրել է առաջին թիմի կազմում անցկացնել 713 հանդիպում՝ լինելով այս ցուցանիշով առաջատարներից մեկը։
Այս մրցաշրջանում Բուսկետսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում և կատարել 4 գոլային փոխանցում։