Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեղադրանք է ներկայացրել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի դեմ՝ մրցավար Փոլ Թիրնիի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար։
Կլոպը կարող է պատժվել Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի՝ «Թոթենհեմի» հետ հանդիպման ժամանակ (4:3) մրցավարի որոշումները կասկածի տակ դնելու համար։
«Մարզչի կողմից հանդիպման պաշտոնյայի հասցեին տրված մեկնաբանությունները հետխաղյա լրատվամիջոցների հետ հարցազրույցների ժամանակ անպատշաճ պահվածք են, քանի որ դրանք ենթադրում են կողմնակալություն և կասկածի տակ են դնում մրցավարի ամբողջականությունը»,- ասվում է ՖԱ-ի հայտարարության մեջ:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Կլոպին մեծ տուգանք և որակազրկում է սպառնում։