«Բավարիան» պատրաստ է վաճառել Սադիո Մանեին

«Բավարիան» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել թիմի հարձակվող Սադիո Մանեին, հայտնում է 90min-ը:

Աղբյուրի համաձայն՝ ակումբը կարծում է, որ տրանսֆերը չարդարացրեց սպասելիքները, իսկ անձամբ ֆուտբոլիստը, չի կարողանում հարմարվել թիմին, ինչը հաստատվել է Լերոյ Սանեի հետ վերջին կոնֆլիկտը:

Հաղորդվում է նաև, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը տպավորված չէ Մանեի խաղով և նույնպես հարձակվողին թիմում պահելու պատճառ չի տեսնում։

Մանեն «Բավարիայում» հանդես է գալիս 2022 թվականի ամառից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։