ՊՍԺ-ն հեռացրել է թիմից Լիոնել Մեսսիին

ՊՍԺ-ի ղեկավարությունը պատժել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին՝ Սաուդյան Արաբիա մեկնելու համար, հայտնում է RMC Sport-ը։ Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն Մեսսիին երկու շաբաթով հեռացրել է թիմից։

Երեկ հայտնի դարձավ, որ հարձակվողը լքել է ակումբի մարզաբազան՝ առանց գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի և ֆուտբոլային խորհրդական Լուիս Կամպոսի թույլտվության։

Արգենտինացու պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ: