«Բարսելոնան» ուսումնասիրում է Ասիայի միջազգային մրցաշարերում խաղալու հնարավորությունը՝ ՈՒԵՖԱ–ի կողմից պատժամիջոցների դեպքում, հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի համաձայն՝ ակումբը ուսումնասիրություն է իրականացրել՝ պարզելու, թե պատժամիջոցների դեպքում կկարողանա խաղալ Եվրոպայից դուրս մրցումներում։
Ուսումնասիրվել է նաև մեկ այլ Եվրոպական լիգայում հանդես գալու հնարավորությունը Իսպանիայում պատժամիջոցների դեպքում։
Ցանկացած որոշում միշտ կկայացվի ակումբի անդամների հետ խորհրդակցելուց հետո։ Հաղորդվում է նաև, որ «Բարսելոնան» լավատեսորեն է տրամադրված Նեգրեյրա գործով վարույթի ելքով։ Ակումբի նախագահ Ժոան Լապորտան շատ գոհ է մնացել ՈՒԵՖԱ–ի ղեկավար Ալեքսանդր Չեֆերինի հետ հանդիպումից։
Փետրվարի 15-ին հաղորդվեց, որ «Բարսելոնան» 1,4 մլն եվրո է վճարել DASNIL 95 ընկերությանը, որը պատկանում էր Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեիրային, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի փոխնախագահը։