«Բարսելոնան» երկու տարի տուգանային հարվածից գոլ չի խփել

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները երկու տարվա ընթացքում տուգանային հարվածից գոլի հեղինակ չեն դարձել, հայտնում է AS-ը:

Աղբյուրի համաձայն՝ թիմը վերջին անգամ տուգանայինից գոլի հեղինակ է դարձել 2021 թվականի մայիսի 2-ին: Գոլի հեղինակը թիմի արգենտինացի նախկին հարձակվող Լիոնել Մեսսին էր։

Մեսսին ներկայումս հանդես է գալիս ՊՍԺ-ում։ 35-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը փարիզցիների հետ հաշվարկված է մինչև 2023 թվականի ամառ։

Այս մրցաշրջանում Մեսսին բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ: