Մարկինյոսը նոր պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ

«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Մարկինյոսը նոր պայմանագիր է կնքել փարիզցիների հետ մինչև 2027 թվականը, հայտնում է RMC Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբը ավելի լավ պահի է սպասում՝ համաձայնագրի երկարաձգման մասին հայտարարելու համար։

Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում ՊՍԺն հյուրընկալվելիս պարտվեց «Լորյենին» 1:3 հաշվով:

Մարկինյոսը ՊՍԺում հանդես է գալիս 2013 թվականից։ Այս մրցաշրջանում 28-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ: