«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է մեկ տարով երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ 41-ամյա հարձակվողը մտադիր է «Միլանի» հետ պայմանավորվել պայմանագիրը ևս մեկ տարով՝ մինչև 2024 թվականի ամառ երկարաձգելու շուրջ։
Նշվում է, որ եթե կողմերը համաձայնության չգան, շվեդ ֆուտբոլիստը նոր ակումբ կփնտրի։
Այս մրցաշրջանում Իբրահիմովիչը չորս հանդիպում է անցկացրել «Միլանի» կազմում Իտալիայի առաջնությունում, որտեղ դարձել է մեկ գոլի հեղինակ։