«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեի առանձնատունը թալանել են Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի՝ «Բետիսի» (4:0) հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ խաղի ժամանակ ավազակները ներխուժել են Կունդեի բնակարան և թալանել այն՝ իրենց հետ տանելով թանկարժեք իրեր և խոշոր գումար:
Նշվում է, որ Կունդեն միջադեպի մասին հայտնել է ոստիկանություն և նաև տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը: