Սերժ Գնաբրին տպավորիչ ցուցանիշ է գրանցել

«Բավարիան» Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի տնային խաղում հաղթեց «Հերտային» 2:0 հաշվով:

Այս խաղում «Բավարիայի» առաջին գոլի խփեց թիմի հարձակվող Սերժ Գնաբրին, ով գոլի հեղինակ դարձավ խաղի 69-րդ րոպեին։ Գնաբրին այս մրցաշրջանում Բունդեսլիգայում իր գոլերի ընդհանուր թիվը հասցրեց 10-ի:

Ըստ Opta-ի, Գնաբրին միակ ֆուտբոլիստն է, ով Բունդեսլիգայի վերջին յոթ մրցաշրջաններից յուրաքանչյուրում խփել է առնվազն 10 գոլ: