«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի խաղում «Լորյենից» կրած պարտությունից հետո (1:3) աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեին։
«Ֆուտբոլիստներն անհանգստացած են ստեղծված իրավիճակով, մենք մոտ ենք Գալտիերի հետ: Մենք շարունակում ենք քրտնաջան աշխատել, քանի որ մեզ համար շատ կարևոր է առաջնությունում հաղթելը։
Մենք պետք է դա անենք նրա փոխարեն: Հիմա մարզչի վրա շատ քննադատություններ են հնչել, և դա մեզ դուր չի գալիս։ Մենք բոլորս պետք է լինենք մեկ՝ չեմպիոնությունը հաղթելու համար»,- Դոննարումայի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 56-ամյա մասնագետը ռասիզմի մեղադրանքով կարող է երեք տարով ազատազրկվել։